Խաղողը պարունակում է առողջությանն օգտակար բազմաթիվ վիտամիններ: Այն պարունակում է այնպիսի սննդարար տարրեր, որոնք օգնում են պայքարել քաղցկեղի և սրտանոթային հիվանդություններին դեմ: Խաղողի հյութը հատկապես օգտակար է մրսածության դեմ:
Խաղողն իր յուրահատուկ օգտակար հատկություններով բուժում է փորկապությունը, հոգնածությունը, մարսողական, երիկամային խնդիրները, մակուլադեգեներացիան և կանխում է կատարակտը: Խաղողը հարուստ է վիտամիններ A-ով, C-ով, B6-ով և պարունակում է ֆոլիաթթու:
Ինչպես գիտենք, խաղողը մի շարք հանքանյութերի՝ կալիումի, կալցիումի, երկաթի, ֆոսֆորի, մագնեզիումի և սելենի աղբյուր է:
Խաղողը պարունակում է ֆլավոնոիդներ, որոնք հզոր հակաօքսիդանտներ են: Այս հակաօքսիդանտները դանդաղեցնում են ծերացման պրոցեսները և կրճատում են ազատ ռադիկալների վնասները:
Այն մաշկը զերծ է պահում կնճիռներից, սպիտակեցնում է ատամները, նպաստում է ձեռքերի գեղեցկությանը, քաշի նվազեցմանը, պահպանում է օրգանիզմը տարատեսակ ճառագայթումներից, պայքարում է շաքարային դիաբետի դեմ, նպաստում է վնասված մկանների արագ վերականգնմանը, պայքարում է օրգանիզմում տեղի ունեցող բորբոքային պրոցեսների դեմ:
Այսպիսով, խաղողի օգտագործումը պարտադիր է գեղեցիկ և առողջ մարմին ունենալու համար: