Առողջապահություն Հասարակություն 

Թմրանյութ պահելու համար բերման ենթարկվածներից մեկը երիտասարդ աղջիկ էր

Հուլիսի 21-ին, ժամը 03.05-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները Արմավիր քաղաքի Աբովյան փողոցից, թմրանյութ պահելու եւ իրացնելու կասկածանքով, բերման են ենթարկել 24-ամյա Թագուհի Ա.-ին, 40-ամյա Աշոտ  Մ.-ին, 30-ամյա Լավրենտ Հ.-ին եւ 42-ամյա Արթուր Ս.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ խուզարկության ժամանակ Թագուհի Ա.-ի մոտից հայտնաբերվել է սուր հոտ ունեցող, դեղնականաչավուն չորացված, մանրացված զանգված: Վերջինիս բանավոր հայտարարությամբ` թմրանյութ է, եւ այն իրեն է տվել Լավրենտ Հ.-ն: Աշոտ  Մ.-ի մոտից հայտնաբերվել է  «Դիազեպամ» եւ  «Տրամադոլ» գրառմամբ 1-ական դեղահաբ: Աշոտ Մ.-ի բանավոր հայտարարությամբ` հոգեմետ դեղահաբեր են, պատկանում են իրեն, որոնք ձեռք է բերել 2004 թ. Մեծամոր քաղաքի պոլիկլինիկայից` բժշկի համապատասխան թույլտվությամբ:

Նշանակվել են տոքսիկոքիմիական եւ դատաքիմիական փորձաքննություններ:

Կատարվում է հետաքննություն:

Նույն շարքից