ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հյուրընկալվել է ամերիկյան հայտնի երգիծաբան Ջոն Սթյուարթի հաղորդմանը, որի ժամանակ հնչած հարցը ծիծաղեցրել է քաղաքկան գործչին:
Սթյուարթը հետաքրքրվել է, թե Մերձավոր Արևելքում որ խմբի կողմից է ԱՄՆ-ն, ինչին ի պատասխան Օբաման ծիծաղել է ու ասել, որ այդպես ճիշտ չէ:
Telegraph.co.uk-ի հաղորդմամբ` Սթյուարթը, սակայն, հարցրել է. «Մերձավոր Արևելքում ո՞ւմ ենք մենք ռմբահարում»: Այդ երկխոսության մասին տեսանյութը հայտնվել է Youtube-ում: