Հասարակություն Պատահարներ 

Տղան ընկերուհուն ստիպել է զբաղվել մարմնավաճառությամբ

25-ամյա աղջկա ընկերը նրան ստիպել է զբաղվել մարմնավաճառությամբ:
Այս մասին իրավապահներին հայտնել է հենց աղջիկը՝ հավելելով, որ հակառակ դեպքում ընկերը սպառնացել է վնասել իրեն:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ դրանից հետո ընկերը նրան տարել է Կոտայքի մարզի Քասախ գյուղ, որտեղ ինքը զբաղվել է մարմնավաճառությամբ և ստացված գումարները փոխանցել ընկերոջը:
Օրերից մի օր էլ ընկերն նրան ստիպել է մարմնավաճառությամբ զբաղվել ինչ-որ ավտոմեքենայի սրահում՝ բռունցքներով հարվածելով իր մարմնի տարբեր մասերին ու վնասվածքներ պատճառելով:
Հենց այս դեպքից հետո էլ աղջիկը որոշել է այդ մասին հայտնել ոստիկաններին:

Նույն շարքից