Թուրքիայում տեղի է ունեցել Սուրուչի ահաբեկչության զոհերից երեքի հուղարկավորությունը:
Թուրքական Hurriyet Daily News-ի հաղորդմամբ` այդ հուղարկավորությանը հարյուրավոր մարդիկ են ներկա եղել: Նրանց մեջ եղել են նաև մարդիկ, ովքեր «Կալաշնիկով» ավտոմատներ են կրել:
«Կալաշնիկով» կրող մարդկանցից մեկը մի քանի անգամ օդ է կրակել թաղման ժամանակ:
Հիշեցնենք, որ Թուրքիայի սահմանային Սուրունչ բնակավայրում տեղի ունեցած ահաբեկչությանը զոհ էր գնացել 31 հոգի: