գլխավոր Մամուլի տեսություն 

Հրաչյա Հարությունյանի Հայաստան տեղափոխելու գործընթացը մոտենում է ավարտին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իրեն հասանելիք պատիժը Հայաստանում կրելու նպատակով հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի տեղափոխելու գործընթացը մոտենում է ավարտին: Այս խնդրի առնչությամբ ՀՀ արդարադատության նախարարության և ՌԴ իրավապահների միջև ընթացակարգային նամակագրությունն արդեն վերջին փուլ է հասել:

Մասնավորապես, Հրաչյա Հարությունյանին Հայաստան տեղափոխելու համար անհրաժեշտ գործառույթներից մեկն այն է, որ ՌԴ պատկան մարմինները փաստեն դրան խանգարող հանգամանքներ չլինելու մասին:

Մասնավորապես պետք է հստակեցվի, որ ՀՀ քաղաքացին Ռուսաստանում ֆինանսական պարտքուպահանջներ չունի: «Ժողովուրդ»-ի տեղեկություններովª ՌԴ արդարադատության նախարարությունից Հայաստանի իրենց կոլեգաներին արդեն իսկ պատասխանել են, որ Հրաչյա Հարությունյանը, իր արարքի համար պատիժը կրելուց բացի, որևէ այլ պարտավորություն չունի և ոչ մի անավարտ դատական գործընթացում ներառված չէ: Ուստի ենթադրվում է, որ Հրաչյա Հարությունյանին Հայաստան տեղափոխելու խնդիրն առաջիկայում կլուծվի:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից