Հասարակություն 

Թինա Կանդելակին մեկնաբանել է իր նոր պաշտոնը

Ntv.ru կայքի փոխանցմամբ՝ հանրահայտ հեռուստահաղորդավարուհի Թինա Կանդելակին նշանակվել է «Գազպրոմ Մեդիային» պատկանող "Матч ТВ" դաշնային հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսերի և նոր մարզական հոլդինգի միացյալ խմբագրության գլխավոր տնօրենի պաշտոնում ։

Թինա Կանդելակին մեկնաբանել է իր նոր նշանակումը․ «Նոր նշանակումը մեծ մարտահրավեր է ինձ համար: Ունենալով հեռուստատեսությունում աշխատանքի և ընկերություն ղեկավարելու, ռուսական ու միջազգային խոշոր նախագծեր վարելու փորձ` ինձ համար շատ հետաքրքիր կլինի զրոյից կառուցել հեռուստատեսային խոշոր մարզական խմբագրություն»:

Նույն շարքից