Newsru.com կայքի փոխանցմամբ՝ 21-ամյա բրիտանուհին հանուն զվարճանքի իր 2 տարեկան երեխային, ով ունի Դաունի համախտանիշ՝ մտցրել է լվացքի մեքենայի մեջ և լուսանկարել։
Երիտասարդ մայրը՝ Քորթնի Սթյուարտը լուսանկարել է փոքրիկին և մակագրել նկարը, նշելով, որ հիվանդ փոքրիկը սիրում է «լվացքի մեքենայի մեջ մտնել և դա անչափ զվարճալի է»:
Հետագայում նա ջնջել է լուսանկարը` պարզաբանելով, որ երեխան ինքն է մտել մեքենայի մեջ:
Կայքը հայտնում է, որ միջադեպի առնչությամբ ոստիկաններն այցելել են Սթյուարտին: