2015 թ. հուլիսի 22-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայում ծրագրի գնահատման առաքելությամբ հանդիպում տեղի ունեցավ Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ պարոն Կ. Կիգարա Օ. Դե Սիլվայի և ՀՀ կառավարության` Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող պետական հատվածի արդիականացման ծրագրի ղեկավար պարոն Ա. Մկրտչյանի հետ: Քննարկման ընթացքում հավանության արժանացան Պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր պարոն Ա. Լոքյանի կողմից ներկայացված նախագծերն առաջիկա հինգ տարիների համար:
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցչի և ՀՀ պետական հատվածի արդիականացման ծրագրի ղեկավարի հետ
