Ria.ru կայքի փոխանցմամբ՝ Հունաստանի խորհրդարանն այսօր ընդունել է կառավարական օրինագծերի երկրորդ փաթեթը:
Այն անհրաժեշտ է Հունաստանին օժանդակության տրամադրման ծրագրով ավելի քան 80 միլիարդ եվրո ստանալու վարկատուների հետ բանակցությունները վերսկսելու համար:
Օրինագիծը վերաբերում է բանկերի աշխատանքին, դատական համակարգին, պարտատերերի սեփականության վաճառքին աճուրդով։