Այշվարիա Ռայ
«Միսս աշխարհ-1994»-ի հաղթող Այշվարիա Ռայը ավելի քան 20 տարի պահպանում է տիտղոսը: Այդ հաղթանակից հետո աղջիկը ստացավ հնդկական համար առաջին մոդելի կոչումը, բայց շուտով նա մեծ ճանաչում ունեցավ նաև Հնդկաստանի սահմաններից դուրս:
Թագուհի Ռանիա
Ամուսնուն՝ այն ժամանակ Հորդանանի արքայազնին, հանդիպել է 1993-ի հունվարին՝ բարեգործական ընթրիքի ժամանակ։ Երիտասարդներն ամուսնացել են նույն թվականի հուլիսին։ Ներկայում 4 երեխա ունեն։
Ռանիան թագուհի է հռչակվել 1999-ին, սիրված ու ճանաչված է Մերձավոր արևելքում, որտեղ զբաղվում է բարեգործությամբ, հատկապես կրթության ոլորտի բարելավմամբ։
Լյու Վեն
Ասիայի ամենահաջողակ մոդելներից մեկը` Լյու Վենը, ժամանակին զբաղեցրել է մանեկենուհիների համար նախատեսված Models.com կայքի 6-րդ հորիզոնականը: Լյու Վենը ծնունդով չինացի է: Նա առաջին ասիացի գեղեցկուհին է, որ մասնակցել է Estee Lauder և Victoria's Secret աշխարհահռչակ ընկերությունների գովազդներում և ցուցադրություններում:
Չժան Ցզիլին
Պեկինի համալսարանի շրջանավարտը 2007 թվականին պատմության մեջ առաջին չինացին է, որ Միսս Աշխարհ տիտղոսին է արժանացել: Մրցույթին Ցզիլինը ամենաբարձրահասակն էր. նրա հասակաը կազմում է 182 սմ:
Չժան Ցզիի
Չժան Ցզիին Ասիայի ամենաբարձր վարձատրվող դերասանուհիներից մեկն է: Հավանաբար նրա դերակատարմամբ տեսել եք «Գեյշայի հիշողությունները» գրքի հիման վրա նկարահանած ֆիլմը:
Ֆրիդա Պինտո
Եվս մեկ հնդկացի դերասանուհի, ով կարողացավ համաշխարհային փառքի արժանանալ: 30-ամյա պարուհին և դերասանուհին Ասիայի գեղեցկուհիների ցուցակում կարողացավ շրջանցել անգամ Այշվարիա Ռային, այն բանից հետո, երբ խաղաց «Միլիոնատերը հետնախորշերից» ֆիլմում:
Լեյսան Ուտյաշեվա
Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, մարմնամարզուհի և հիանալի հաղորդավարուհի Լեյսան Ուտյաշեվան Բաշկիրից է: Լեյսան ամուսնացած է հայտնի շոումեն Պավել Վոլյայի հետ և երկու երեխա ունի:
Մեգան Յանգ
2013 թվականին «Միսս Աշխարհ» մրցույթում 23-ամյա Մեգանը ներկայացրեց Ֆիլիպինները և արժանացավ գլխավոր մրցանակին: Մինչ այդ հաղթանակը, Մեգանը մեծ հաջողություններ է ունեցել նաև ֆիլմերում նկարահանվելով:
Յույ Վենսիա
«Միսս Աշխարհ» 2012 մրցույթի հաղթողը` չինացի Յույ Վենսիան, ամենեևին էլ մոդելի կարիերայի մասին չի երազել: Նա ցանկանում է դառնալ երաժշտության ուսուցչուհի:
Տաո Օկամոտո
2006 թվականին յուրօրինակ ճապոնացի գեղեցկուհին պայմանագիր կնքեց հայտնի Elite գործակալության հետ և հիանալի մասնակցություն ունեցավ Emanuel Ungaro և Martin Grant ցուցադրություններին: Այսօր Տաո Օկամոտոն գովազդային ընկերությունների հիմնական մասնակիցն է:
Շեյխուհի Մոզա
Քաթարի 3-րդ շեյխի երկրորդ կինը՝ աշխարհահռչակ գեղեցկուհի Համադա Բեն Խալիֆա ալ Թանի շեյխուհի Մոզան, արաբական աշխարհի ամենաազդեցիկ կանանցից մեկն է: 55 տարեկան շեյխուհին և յոթ երեխաների մայրը միշտ հիանալի տեսք ունի:
Կլաուդիա Լինկս
Թեհրանից 33-ամյա թարգմանչուհուն իր հայրենիքում համարում են «Պարսկաստանի թագուհի»: Մոդել, դերասանուհի և Պարսկաստանի գեղեցկության խորհրդանիշ Կլաուդիա Լինկսի իսկական անունը Շահայագ Ալիզադե է, իսկ նրա ազդեցիկ արտաքինը` հաջողված պլաստիկ վիրաբուժությունների արդյունք:











