Հասարակություն 

Բակո Սահակյանն ընդունել է սփյուռքահայ ուսանողների

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 23-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի ամառային ուսանողական ծրագրի շրջանակներում հայրենիքում ապրող և աշխատող սփյուռքահայ ուսանողներին. տեղեկացնում է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Երկրի ղեկավարը ողջունել է սփյուռքահայ երիտասարդների աշխատանքը տարբեր պետական մարմիններում, կարևորել այդ ծրագիրը Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման տեսանկյունից:

Արծարծվել են նաև Արցախի ներքին և արտաքին քաղաքականությանը, Արցախ-Սփյուռք կապերին առնչվող հարցեր:

Հանդիպմանը մասնակցում էին Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նույն շարքից