ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին գործադիրի նախորդ նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանի տված հանձնարարականից, ըստ որի՝ էկոնոմիկայի նախարարը, ՏՄՊՊՀ նախագահը և քաղավիացիայի գլխավոր վարչությունը պետք է ուսումնասիրություններ կատարեին ավիափոխադրումների շուկայում:
Մասնավորապես, պետք է ուսումնասիրեին թե գների, թե ուղղությունների, թե թռիչքների ժամկետները, ինչպես նաև բանակցեին այն ընկերությունների հետ, որոնք գիշերային թռիչքներ են իրականացնում:
Կ. Ճշմարիտյանի խոսերով՝ բանակցություններն այս պահին ընթացքի մեջ են:
«Այնուամենայնիվ, պետք է վերաբերմունք ցույց տալ, քանի որ երկուստեք անհարմար է՝ և՛ ներգնա զբոսաշրջիկի համար, և՛ մեր քաղաքացու համար, ով ժամանում է Եվրոպա, օրինակ, առավոտյան ժամը 06:00-ին և 9 ժամ պետք է սպասի, կամ պետք է նախօրոք հյուրանոցում համար վերցնի: Այսինքն՝ մեկ օրվա ավելի վճար կատարի»,- ասաց նախարարը: