Gazeta.ru կայքի փոխանցմամբ՝ Իտալական La Stampa պարբերականում հայտնվել է հոդված,երտեղ մեջբերվում է Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի խոսքերն այն մասին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իրեն առաջարկել է քաղաքացիություն և նախարարական պաշտոն։
Պարբերականը նշում է, որ Բեռլուսկոնին այս մասին ասել է Հռոմի Consolini ռեստորանում «Առաջ, Իտալիա» կուսակցության անդամների հետ ընթրիքի ժամանակ։