TASS լրատվական կայքի փոպանցմամբ՝ ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահներ Բարաք Օբաման ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել։
Նրանք քննարկել են ԻԼԻՊ-ի հակազդելու շուրջ երկու երկրների փոխգործակցության հնարավոր ուղիները:
Սպիտակ տան կողմից տարածած հաղորդագրության՝ Օբաման Էրդողանի հետ զրուցել է «ԻԼԻՊ-ի դեմ պայքարի շարունակական համագործակցության մասին, ինչպես նաև ընդհանուր ջանքերի, որոնք ուղղված են Իրաքում անվտանգության և կայունության ապահովմանն, ինչպես նաև Սիրիայում հակամարտության քաղաքական կարգավորմանը»: