Ընդհանուր առմամբ, քարոզարշավի ողջ ընթացքում հավաքվել է 115 մլն դոլար (համեմատության համար՝ 2013 թ., Ասոցիացիային հաջողվեց հավաքել մոտ $ 2 մլն դոլար): Գումարի մեծ մասը, մոտ 77 մլն դոլարը ուղղվեց ALS հիվանդության հետազոտությունների և այդ հիվանդության դեմ պայքարին։ Եվս 23 միլիոն դոլար ծախսվեց այդ հիվանդությամբ տառապող մարդկանց հարազատների աջակցության ծրագրին։ Քարոզարշավի համար ծախսվեց 10 մլն դոլար:
Ice Bucket Challenge նախաձեռնությունը սկսվեց 2014 թվականի օգոստոսից:
Ըստ նախաձեռնության կանոնների, բոլոր ցանկացողները կարող էին իրենց վրա լցնել սառցե ջուր, նկարահանել ողջ ընթացքը, ապա տեղադրել տեսագրությունը համացանցում։
Դրանից հետո մարտահրավեր նետել ևս երեք մարդու։ Համաձայն կանոների, մարտահրավեր ստացած անձինք կամ պետք է կատարեին նույն գործողությոնը, կամ հրաժարվել դրանից՝ գումար փոխանցելով նախաձեռնության կայքին։
Հոդվածն ամբողջությամբ՝ այստեղ
