Պարացելս
Պարացելսը հայտնի է ալքիմիայի ոլորտում ունեցող նվաճումներով: Սակայն նա նաև համոզված էր, որ կարող է ստեղծել փոքր մարդկանց՝ մինչև կես մետր հասակ ունեցող, ովքեր կկատարեն թզուկների ֆունկցիան: Նա իր փորձարկումների ժամանակ օգտագործել է մարդու մազեր և սերմնահեղուկ:
Ալֆրեդ Նոբել
Նոբելն առաջին անգամ օգտագործեց նիտրոգլիցերինը դինամիտի պատրաստման մեջ, ինչի արդյունքում աշխարհին նվիրեց մահացու պայթուցիկ նյութերը: Իր հայտնագործությունը նախ սպանեց Նոբելի հարազատ եղբորը՝ Էմիլին, ինչպես նաև մի քանի աշխատակիցների՝ գործարանում տեղի ունեցած վթարի ժամանակ: Այնուհետև նրա հայտնագործությունը սպանեց հարյուր հազարավոր մարդկանց: Նա այնքան հարստացավ, որ սկսեց ֆինանսավորել ամենամյա «նոբեյլան մրցանակաբաշխությունը», որպեսզի մարդկանց շեղի իր հայտնագործությունից: Նոբելը դա արեց այն բանից հետո, երբ թերթում կարդաց, որ իրեն կոչում են՝ մահ վաճառող:
Տրոֆիմ Լիսենկո
Լիսենկոյի պատճառով ԽՍՀՄ-ն մի քանի տասնամյակ հետ ընկավ իր գիտական նվաճումներից: Լիսենկոն գենետիկայի ինստիտուտի տնօրենն էր, որտեղ էլ մասնագիտանում էր գյուղատնտեսական ուսումնասիրությունների ոլորտում: Լիսենկոն հայտնում էր միայն հաջողությունների մասին: Նրա արդյունքները հիմնված էին շատ քիչ քանակի նմուշների, ոչ ճիշտ հաշվարկների վրա, ինչպես նաև չկար վերահսկող խումբ:
Նրա հայտնի ասացվածքն է. «Որպեսզի ստանաք ցանկալի արդյունք, դուք պետք է ուզենաք ստանալ հենց այդ արդյունքը: Եթե կոնկրետ արդյունք եք ուզում, դուք այն կստանաք: Ինձ պետք են մարդիկ, ովքեր կստանան այն արդյունքը, որն ինձ է պետք»:
Ջեկ Կևորկյան
Կևորկյանը հայտնի է նրանով, որ առաջին անգամ հանդես եկավ էֆթանազիայի թույլատրման և օրինականացման օգտին: Իր խոսքերով՝ նա օգնել է ավելի քան 130 մարդու հեռանալ կյանքից: 1999թ-ին նա 8 տարի անցկացրել է բանտում՝ երկրորդ աստիճանի ծանրության մարդասպանության համար: Դատավորը, ով նրան մեղավոր է ճանաչել, ասել է. «Դուք բժշկական փորձարկումներ անելու իրավունք չեք ունեցել, սակայն Ձեր արդյունքների մասին ազատ խոսել եք հեռուստատեսությամբ: Անկախ Ձեր հայացքներից էֆթանազիայի նկատմամբ, Դուք երդվել եք կյանքեր պարգևել, այլ ոչ թե խլել»:
Տասկիգի ծրագրին մասնակցող գիտնականներ
1932-ից 1972 թվականները՝ 40 տարի, ԱՄՆ-ի առողջապահական հարցերով կազմակերպությունը փորձեր է կատարել սիֆիլիսով հիվանդ 399 սևամորթ տղամարդկանց վրա: Այդ ժամանակ սիֆիլիսը դեռ չէր բուժվում, ուստի պետք էր բացահայտել ամեն ինչ: Դա անելու համար այդ մարդկանց չէին թողնում այլ բուժում ստանալ, բացի փորձարկվող դեղերից:
1972 թ-ին ծրագրի մասին իմացվեց և այն դադարեցվեց: Սա չի կարելի համարել ռասիզմի դրսևորում, քանզի ծրագրի մասնակից մի շարք բժիշկներ սևամորթ էին:
Յոհան Կոնրադ Դիպպել
Դիպպելը ծնվել է Ֆրանկենշտեյնի ամրոցում: Նրա մասին բազմաթիվ առասպելներ կան առ այն, որ նա փորձել է մարդու հոգին մի մարմնից տեղափոխել այլ մարմին: Որոշ տեղեկությունների համաձայն էլ, նա փորձարկումներ է արել դիակների վրա: Վերոնշյալ ապացուցող փաստեր չկան: Դիպպելը թողեց մարդկությանը կապույտ էժան ներկի բաղադրատոմսը՝ մինչ այդ կապույտ ներկ ստանալը շատ թանկ արժեր:
Զիգմունդ Ռաշեր
Ռաշերն իրականացրել է Դախաու համակենտրոնացման ճամբարի հիպերտոմիայի մասով ողբալի փորձերը: 300 մարդ իրենց ցանկությանը հակառակ պահվում էին բարձր լեռնային հատվածներում, վարակվում էին մալարիայով և նրանց վրա անցկացնում էին բժշկական փորձեր: Հենց այնտեղ էլ Ռաշերը ստացավ ցիանիդի ստանդարտ հաբերը, որոնք հեշտությամբ կարելի էր կծել՝ պատահաբար կամ միտումնավոր: Ինչքան էլ տարօրինակ է, հենց այդ հաբերի միջոցով Ռաշերի ընկեր Գիմմլերն ինքնասպան եղավ:
Իոսեֆ Մենգելե
Մենգելեն ԽՍՀՄ գլխավոր բժիշկներից մեկն է եղել: Նա որոշել է ժամանած բանտարկյալների ճակատագրերը՝ ում պետք է միանգամից սպանել, ով պետք է աշխատի, ով կդառնա իր ահավոր փորձարկումների զոհ: Բանտարկյալների ճամբարներում նրան անվանում էին Մահի Հրեշտակ: Մի քանի անգամ հենց ինքն է մարդ սպանել, որպեսզի հետո նրանց վրա փորձեր կատարի:
Շիրո Իշիի
Երկրորդ ճապոնա-չինական պատերազմի ժամանակ Իշիին միկրոբիոլոգ էր և գեներալ ճապոնական կայսերական բանակում:
1932թ-ին նա ճապոնական բանակի գաղտնի նախագծի շրջանակներում սկսել է բիոլոգիական զենքի նախնական փորձերը:
Մի քանիսը Իշիի անհաշիվ գազանաբարո արարքներից՝ կենդանի մարդկանց անդամահատում՝ այդ թվում հղի կանանց, մարդկանց վերջույթների ամպուտացիա և դրանց «միացում» մարմնի այլ մասերին, կենդանի մարդու մարմնի որոշ հատվածների սառեցում, այնուհետև հետագա զարգացող գանգրենայի ուսումնասիրում:
Մարդկանց օգտագործում էին որպես կենդանի նշաններ՝ պայթուցիկները փորձարկելիս: Մարդկանց վարակում էին մի շարք ինֆեկցիոն հիվանդություններով՝ այդ թվում սիֆիլիսով:
Պատերազմի ավարտից հետո Իշիին ամերիկյան իշխանությունները ներում շնորհեցին, ուստի նա բանտում ոչ մի օր չանցկացրեց: Մահացավ 67 տարեկանում՝ կոկորդի քաղցկեղից:








