Tass.ru լրատվական կայքի փոխանցմամբ՝ հանրահայտ ամերիկացի դերասան Լեոնարդո Դի Կապրիոն ավելի քան 40 մլն եվրո է հավաքել իր ստեղծած վայրի բնության պաշտպանության հիմնադրամի գործունեության աջակցության համար։
Ինչպես հաղորդել է նրա գլխավորած կազմակերպությունը, բոլոր միջոցները ստացվել են բարեգործական երեկոյի ընթացքում, որը տեղի է ունեցել չորեքշաբթի ֆրանսիական Սեն Տրոպե քաղաքում։
Երեկոյին դերասանն աճուրդ է անցկացրել, որի ընթացքում վաճառել է իրեն պատկանող ժամանակակից գեղանկարչության թանկարժեք ստեղծագործություններ` ներառյալ Էնդի Ուորհոլի և բրիտանացի փողոցային նկարիչ Բենքսի նկարները։