Իրավական գլխավոր 

Վլադիմիր Գասպարյանի հրամանով՝ Բաղրամյանի դեպքերի առնչությամբ ևս 3 ոստիկան ենթարկվել են կարգապահական տույժերի

Բաղրամյան պողոտայում և Ազատության հրապարակում հունիսի 23-ին տեղի ունեցած հավաքների ընթացքում ծառայության ընդգրկված ոստիկանության մյուս ծառայողների գործողությունների և քաղաքացիների դիմումների քննարկման մասով ծառայողական քննության ընթացքում պարզվել է նաև, որ ոստիկանության 3 ծառայողներ ևս թույլ են տվել  կարգապահական խախատումներ:

Մասնավորապես, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀ ավագ օպերլիազոր, ոստիկանության մայոր Է. Պողոսյանը և նույն վարչության ՊՊԾ գնդի ավագ ոստիկան, ոստիկանության ավագ Հ. Սանթրոսյանը խախտել են «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի «թ» կետով նախատեսված` ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները, իսկ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ԱԳ բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կ. Բաբայանը    խախտել է «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները:  Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 43-րդ հոդվածի 6-րդ մասի, «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի՝ Է. Պողոսյանին, Հ. Սանթրոսյանին և Կ. Բաբայանին հայտարարվել է «խիստ նկատողություն»:

Ծառայողական քննության նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն, ընթացքը կասեցվել է: Ծառայողական քննությանն անդրադարձ կարվի ՀՀ հատուկ քննչական ծառայությունում և ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործերի  նախաքննությունների վերջնական արդյունքներով:

Նույն շարքից