Հայաստան Քաղաքական 

Դաշնակցությունը պաշտպանում է Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումների անցկացման գաղափարը․ Հրանտ Մաթևոսյան

Դաշնակցությունը չի մտափոխվել և պաշտպանում է Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումների անցկացման գաղափարը:

«Ազատության» հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, ով հայտնել է.«Դեռ մեզ մոտ քննարկման մեջ է դա, առանձին հատվածների, պարագրաֆների, ձևակերպումների վերաբերյալ մենք խնդիրներ ունենք, բայց հիմնականում, սկզբունքային առումով, այո, գտնում ենք, որ մեր տեսակետը հաղթել է»:

Պատասխանելով հարցին, թե  Նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի մշակած նախագծում խոսվում է ԱԺ-ում կայուն մեծամասնության անհրաժեշտության մասին, Հրանտ Մարգարյանը մեկնաբանել է. «Կայունը չի նշանակում արհեստական մեծամասնություն։ Ավելին, կարծում եմ՝ այս ձևակերպումը կբացառի որևէ ուժի միահեծան ղեկավարման հավակնությունը։ Կայունը նշանակում է, որ ըստ էության, սկզբունքը նույնն է պահվում, այսինքն՝ կոալիցիաների կազմության հնարավորություն է ստեղծվում: Եթե երկրորդ փուլն անպատեհություն ունի, իրականության մեջ դա անպատեհություն է այն ուժի համար, որը համեմատական մեծամասնություն է բերել, այսինքն՝ 45 տոկոս է բերել, 40 տոկոս է բերել, որովհետև դա կարող է պատճառ դառնալ, որ մյուս բոլորը կարողանան համախմբվել ու մեկ ցուցակով գնալ և սև ու ճերմակի ընտրության վերածվի: Եվ շատ հավանական է, որ հաղթանակը գնա, այսպես ասած, ընդդիմությանը»:

Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում:

Նույն շարքից