Հայաստան Քաղաքական Միջազգային 

Բանակցային գործընթացը կինտենսիվացվի. ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ

«Մի քանի օր առաջ մենք այցելեցինք Երևան և այնտեղ հանդիպեցինք այդ երկրի նախագահի ու արտգործնախարարի հետ։ Երևանում անցկացրած հանդիպումների ժամանակ մենք քննարկեցինք բանակցային գործընթացի ընթացիկ վիճակը, ինչպես նաև սահմանին ու շփման գծում ստեղծված իրավիճակը»,-այս մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը, փոխանցում է Ադրբեջանական APA լրատվական գործակալությունը:

Համանախագահի խոսքով,  իրենք հուսով են՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները կինտենսիվացվեն։

«Մենք Վիեննայում անցկացրել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի հերթական նիստը, մեր գործընկերներին իրազեկել ենք անցկացրած քննարկումների մասին։ Բաքվում մենք հանդիպել ենք Ադրբեջանի նախագահի հետ և քննարկել բանակցային գործընթացի ներկա վիճակը։ Հուսով եմ, որ կանցկացնենք նոր հանդիպումներ, սակայն դեռ հայտնի չէ, թե երբ կանցկացվեն դրանք»,- ասել է ՄԽ ռուս համանախագահը։

Նույն շարքից