Հասարակություն 

Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիրը կվերանորոգվի

Գործադիրի այսօրվա նիստում որոշում կայացվեց 35 միլիոն դրամ տրամադրել ՀՀ պաշտպանության նախարարությանը` Արմավիրի մարզի Բաղրամյանի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիրի հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքներն իրականացնելու նպատակով:

«Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» ՊՈԱԿ-ի «Մուսա լեռան հերոսամարտի և մուսալեռցիների ազգագրության թանգարանի» մասնաճյուղը գտնվում է անմխիթար վիճակում:

Նշենք, որ 2015 թվականի սեպտեմբերին լրանում է Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակը, և նախատեսվում է իրականացնել մշակութային և այլ հոբելյանական միջոցառումներ:

Նույն շարքից