Հասարակություն 

Իտալական քաղաքը ներգաղթյալներից կպաշտպանվի պատով

Իտալական Ալբետոնե քաղաքի քաղաքապետ Ջո Ֆորմաջիոն հայտարարել է, որ իր քաղաքում ոչ ոք չի ցանկանում տեսնել ներգաղթյալներին, նույնիսկ քահանան։

Այս մասին փոխանցում է Euromag-ը։

Քաղաքապետը նշել է, որ ինքն անձամբ է շրջել տներով՝ իմանալու մարդկանց կարծիքը։

Պաշտոնյան մտադիր է քվեարկության դնել առաջարկ հյուսիսաֆրիկացի փախստականների դեմ մի շարք միջոցառումների ընդունման վերաբերյալ և չի բացառում պատի կառուցման հնարավորությունը։

Ֆորմաջիոն պատրաստ է անձամբ խորհրդանշական պատ կառուցել նահանգի մուտքի մոտ՝ խնդրի վրա հրավիրելու իշխանությունների ուշադրությունը։

Նույն շարքից