Հասարակություն Պատահարներ 

Հարբած վիճակում ընտանիքի ներկայությամբ հայհոյել ու քաշքշել է համագյուղացուն

Հուլիսի 22-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության Վայքի բաժին է դիմել 1947 թ. ծնված Գրիգոր Գ.-ն եւ հաղորդում  տվել, որ նույն օրը, ժամը 20.00-ի սահմաններում, համագյուղացին` 47-ամյա Զոհրաբ Լ.-ն, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, իրենց բակում` ընտանիքի անդամների եւ հարեւանների ներկայությամբ, շուրջ 30 րոպե վիճաբանել է իր հետ, քաշքշել, տվել հայհոյանքներ, խանգարել ընտանիքի հանգիստը, անհարգալից վերաբերմունք ցուցաբերել ընտանիքի եւ մյուսների նկատմամբ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կատարվում է հետաքննություն:

Նույն շարքից