Քաղաքական Միջազգային 

Պորոշենկոյի ու Աջ սեկտորի հարաբերությունները գնալով շիկանում են

Ուկրաինական արմատական Աջ սեկտոր կազմակերպության ու Պորոշենկոյի հարաբերությունները կտրուկ սրվել են:Այս մասին հաղորդում է РИА Новости գործակալությունը:

Աջ սեկտորի գլխավորությամբ հրավիրված ժողովրդական վեչեի ընթացքում արմատականները կոշտ քննադատության են ենթարկել կիեւյան իշխանություններին, իսկ Դմիտրի Յարոշը առաջարկել է համընդհանուր հանրաքվե անցկացնել երկրում ու անվստահություն հայտնել Պորոշենկոյին:

Յարոշի խոսքերով իշխանությունները, օգտագործելով պետական լծակները պատերազմ են սկսել ոչ միայն Աջ սեկտորի, այլ նաեւ կամավորական մյուս կազմակերպությունների ու վալանտյորների դեմ:
Արմատականները դեռեւս Պորոշենկոյի հետ երկխոսություն չեն ծավալում, ուստի հակամարտությունը գնալով շիկանում է:

Նույն շարքից