Քաղաքական Միջազգային 

Օլանդ. Իրանը պետք է իր ներդրումն ունենա Մերձավորարեւելյան խնդիրների կարգավորման գործընթացում

Ինչպես հաղորդում РИА Новости գործակալությունը, Իրանը պետք է իր ներդրումն ունենա Մերձավորարեւելյան խնդիրների կարգավորման գործընթացում:

Այս մասին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, նշելով, որ միջուկային համաձայնագրի կնքումից հետո Իրանի նկատմամբ Արեւմուտքի վերաբերմունքը կտրուկ կփոխվի ու նոր էջ կբացվի երկկողմ հարաբերություններում:

Հիշեցնենք, որ Օլանդի ու Ռոուհանիի երկկողմ բանակցությունների ընթացքում քննարկվել են միջուկային ծրագրի իրականացման ծրագրերը, իսկ հուլիսի 29-ին սպասվում է Ֆրանսիայի արտգործնախարար Լորան ֆաբիուսի պաշտոնական այցը Թեհրան:

Նույն շարքից