Քաղաքական Միջազգային 

Բրիտանիան առաջարկում է հրաժարվել դեմոկրատական չափորոշիչներից

Դեմոկրատական պրոցեդուրաները Ռուսաստանի դեմ պայքարում Արեւմուտքին կանգնեցնում են որոշակի անհարմարությունների առջեւ: Ինչպես հաղորդում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը, Ռուսաստանը աչքի է ընկնում մանեւրությամբ ու արագ որոշումներ ընդունելու արդյունավետությամբ:

Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Համոնդը, նշելով, որ Բրիտանիան ու ՆԱՏՕ-ի մյուս երկրները հնարավորություն չունեն արագ ու արդյունավետ որոշումներ կայացնել, այս կամ այն խնդրի վերաբերյալ որոշում կայացնելու համար նրանց անհրաժեշտ է ստանալ, լրատվամիջոցների, խորհրդարանի ու հանրության թուլտվությունը, այնինչ Ռուսաստանում բոլոր կարեւոր որոշումները իրականացնում է նախագահ Վլադիմիր Պուտինը:

Նրա խոսքերով, Ռուսաստանում ներկայումս իշխանության լծակներն ամբողջությամ կենտրոնացված է Պուտինի ձեռքում, իսկ նման բան գոյություն չուներ նույնիսկ Բրեժնեւի օրոք, որտեղ ձեւականորեն գործում էր Պոլիտբյուրոն:

Այսպիսով Համոնդի խոսքերից զգացվում է, որ Բրիտանիան ձգտում է հրաժարվել դեմոկրատական չափորշիչներից ու փոփոխել ՆԱՏՕ-ում տարվող խաղի կանոնները ու այսուհետ կարեւոր հարցերը լուծել ոչ թե կոլեկտիվ ձեւով, այլ մեկ կամ երկու շահագրգիռ երկրների միջոցով:

Նույն շարքից