Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, ուկրաինական օլիգարխ ու Դնեպրոպետրովսկի նախկին նահանգապետ Իգոր Կոլոմոյսկին հայտարարել է, որ երբեք չի ֆինանսավորել Ռուսաստանում արգելված արմատական Աջ սեկտոր կազմակերպությունը:
Լրատվամիջոցների տվյալներով օլիգարխը ֆինանսավորել է Դոնբասում մարտնչող մի շարք կամավորական զորաջոկատներ:
Կոլոմոյսկին վստահեցրել է, որ երբեք իր ֆինանսավորել Աջ սեկտորին ու առաջիկայում նման մտադրություն չունի:
Հիշեցնենք, որ Աջ սեկտոր կազմակերպության առաջնորդ Դմիտրի Յարոշը հայտնել է, որ անհրաժեշտ է պահանջել Պորոշենկոյի հրաժարականն ու երկրում նոր ընտրություններ կազմակերպել: