Լիբանանի Ժըբեյլ քաղաքում (հին անվանումը՝ Բիբլոս) Հայոց ցեղասպանությանը նվիրված աշխարհի երկրորդ թանգարանն է բացվել:
Օսմանյան իշխանությունների կողմից իրականացված ոճրագործությունից 100 տարի անց Արամ Բեզիկյանի անվան Հայոց ցեղասպանության թանգարանի վայրը խորհրդանշական է. այն «Թռչնոց բույն» որբանոցի հարեւանությամբ է, որը 1915 թվականին բացվել է Մերձավոր Արեւելքին օժանդակության ամերիկյան կոմիտեի կողմից՝ ողջ մնացած հազարավոր երեխաներին ապաստան տրամադրելու նպատակով:
Թանգարանի բակում դանիացի միսիոներուհի Մարիա Յակոբսենի գերեզմանն է, որը մինչեւ 1960 թվականը ղեկավարել է որբանոցն հայերի կոտորածի ականատեսը եղել:
Թանգարանը որբանոցի նախկին սան Արամ Բեզիկյանի անունն է կրում, որը 6 տարեկանում կարողացել է փրկվել Ադանայի ջարդերից: Նախագծի նախաձեռնողը նրա որդին է՝ Ալեկո Բեզիկյանը: Թանգարանում ներկայացված լուսանկարները, անձը հաստատող փաստաթղթերը, պատմական փաստաթղթերը, նամակներն ու վավերագրական ֆիլմերն արտացոլում են ողբերգության ծավալները: