Հայաստան Քաղաքական 

Բակո Սահակյանը նախօրեին ընդունել է Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նախօրեին ընդունել է Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Արտավազդ Հարությունյանին: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հանդիպմանը, որին ներկա են եղել  Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը և գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը, քննարկվել են բանակաշինությանը և զինվորական դատախազության գործունեությանն առնչվող մի շարք հարցեր:

Նույն շարքից