Գլխավոր Հիշում եմ և պահանջում 

Բելգիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ընդունման փաստին արձագանքել է Թուրքիայի ԱԳՆ

analitik.am

Բելգիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ընդունման փաստին արձագանքել է Թուրքիայի արտգործնախարարությունը։

Թուրքիայի ԱԳՆ-ը Բելգիայի խորհրդարանի որոշումն որակել է «անարդար», «պատմական իրողություններին չհամապատասխանող» և «մարդու իրավունքներն անտեսող»։

Թուրքիայի ԱԳՆ-ն Բելգիային մեղադրել է «թուրքական ինքնությունը սևացնելու» փորձերի համար։

Թուրքական կողմը նաև հայտարարել է, որ խորհրդարանի որոշումը հակասում է «Թուրքիայի և Բելգիայի միջև ձևավորված հարաբերությունների ոգուն» և կարող է վնաս հասցնել դրանց։

Նույն շարքից