Gazeta.ru կայքի փոխանցմամբ՝ չինացի սրտավիրաբույժ 49-ամյա Հու Ֆանիբինը հաջողությամբ ավարտին է հասցրել սրտի բարդագույն վիրահատությունը, չնայած այն բանի, որ մոտ այդ պահին աորտայի պատռվածք է տեղի ունեցել։
Տարեց հիվանդի ծանր վիրահատության ժամանակ սրտավիրաբույժը ուժեղ ցավ է զգացել սրտի շրջանում։ Անհանգստանալով, որ բժիշկին փոխարինելը վիրահատության թեժ պահին կարող է վտանգավոր լինել հիվանդի կյանքի համար, նա որոշել է դիմանալ մինչև վերջ։
Վիրաբույժին հրատապ մորֆին են ներարկել ցավազրկման համար, որից հետո նա շարունակել է իր աշխատանքը։ Միայն վերջին կարը դնելուց հետո է նա թույլ տվել գործընկերներին զննել իրեն։