Ria.ru կայքի փոխանցմամբ՝ ԱՄՆ պաշտպանության քարտուղար Էշթոն Քարթերը ուրբաթ օրը չհայտարարված այցով ժամանել է Իրաքի Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլ։
Նախատեսվում է, որ Քարթերը կհանդիպի Քուրդիստանի շրջանի նախագահ Մասուդ Բարզանիին, ինչպես նաև քրդական շրջանի անվտանգության ուժերին՝ փեշմերգաներին մարզող և խորհդատվություն տվող ԱՄՆ ուժերին:
Պենտագոնի պաշտոնյաները, քննադատելով անցած տարի «Իսլամական պետության» առաջընթացի հետ մեկտեղ փլուզված Իրաքի բանակի թերությունները, բազմիցս բարձր են գնահատել քրդական ուժերին: