Առողջապահություն Հասարակություն 

Հետաքրքիր փաստեր շոկոլադի մասին

Ամեն անգամ, երբ մենք մեկ կտոր շոկոլադ ենք ուտում, այն ստամոքսում առաջացնում է այսպես կոչված «երջանկության էլիքսիր», որի ազդակները ստանում է ուղեղը: Սա բացատրվում է էնդորֆինի լրացուցիչ քանակության արտադրությամբ: Այն իր հերթին բարձրացնում է տրամադրությունն և օրգանիզմում մեղմում է բոլոր տեսակի ցավերը: Ցավազրկման հատկությունը զուտ կենսաբանական պրոցեսի արդյունք է, այլ ոչ հոգեբանական:

Բոլորը պնդում են, որ շոկոլադը նպաստում է դիաբետի առաջացմանը, սակայն  գիտնականների բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ շոկոլադում կան ֆլավոնոիդներ, որոնք ունեն հակաօքսիդանտի ֆունկցիա: Այս ֆունկցիայի միջոցով դրանք դառնում են հակաբորբոքայիններ, որոնք նվազեցնում են դիաբետի հավանականությունը օրգանիզմում ինսուլինի նկատմամբ զգայունության բարձրացման միջոցով: Այնպես, որ ըստ մի շարք ուսումնասիրությունների, եթե շոկոլադը պարունակում է բնական կակաո, ապա այն ոչ թե նպաստում է դիաբետի առաջացմանը, այլ հակառակը՝ խոչընդոտում է դրան:

Գերմանացի գիտնականները ուսումնասիրություն են անցկացրել հասկանալու համար, թե ինչպես է շոկոլադը ազդում արտաքին տեսքի վրա: Համաձայն նրանց փորձարկումների շոկոլադը ունի մաշկը երիտասարդացնելու յուրահատուկ հատկություն: Բանն այն է, որ փորձերի արդյունքում գերմանացիները պարզել են, որ շոկոլադում պարունակվող կակաոն ուլտամանուշակագույն  ճառագայթները ներքաշելու ունակություն ունի: Ըստ այդմ, գիտնականները նշում են, որ շոկոլադը թույլ չի տալիս ուլտրամանուշակագույն ճառագայթներին վնասել մաշկը, քանի որ դրանք կարծես «ներծծում է» իր մեջ: Սրա արդյունքում մաշկը չի ծերանում ու չի հիվանդանում ժամանակից շուտ:

Դեռ 2000 թվականին ճապոնացի գիտականները մի քանի հետազոտությունների արդյունքում պարզել են, որ շոկոլադը ատամներին վնաս չէ և չի առաջացնում կարիես: Նրանց հավաստմամբ, կակաոյի հակաբակտերիալ հատկություննները թույլ չեն տալիս շաքարին անել իր «չար գործը»: Գիտնականները նշում են, որ մի շարք փորձեր ցույց են տվել, որ շոկոլադը ավելի շատ չի վնասում ատամներին, քան ցանկացած այլ քաղցրավենիք:

 Գիտնականների մի խումբ ուսումնասիրություն է անցկացրել զույգերի միջև պարզելու համար, արդյոք համբույրն է ավելի շատ ռեակցիաներ առաջացնում, թե շոկոլադը: Արդյունքում պարզվել է, որ համբույրի հետևանքով ուղեղը ավելի քիչ է ստանում սերոտոնինի քանակ, քան շոկոլադ ուտելիս:

Գիտնականների մի խումբ ուսումնասիրություն է անցկացրել զույգերի միջև պարզելու համար, արդյոք համբույրն է ավելի շատ ռեակցիաներ առաջացնում, թե շոկոլադը: Արդյունքում պարզվել է, որ համբույրի հետևանքով ուղեղը ավելի քիչ է ստանում սերոտոնինի քանակ, քան շոկոլադ ուտելիս:

Նույն շարքից