Հայաստան Քաղաքական գլխավոր 

Իրանի նպատակներից է իրագործել այն նախագծերը, որոնք Հայաստանի հետ ստորագրվել են. դեսպան

Ժնևում Իրանի և վեցյակի միջև ստորագրված համաձայնագիրը, Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը շատ կարևոր ազդեցություն կունենան տարածաշրջանի համար: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մուհամադ Ռաիսին:

«Պատժամիջոցների վերացումից հետո Իրանը կկարողանա ի հարաբերությունները միջազգային մակարդակով, հարևանների հետ էլ ավելի զարգացնել»,- ասաց նա:

Դեսպանի խոսքով, Հայաստանի և Իրանի միջև համագործակցության ոլորտները բազմազան են. «Բազմաթիվ նախագծեր ենք ստորագրվել՝ Մեղրի ՀԷԿ-ի, էլեկտրաէներգիայի փոխանակման, Հյուսիս-հարավ միջացքի կառուցման, սակայն կյանքի չեն կոչվել: Անշուշտ, այդ նախագծերի իրականացումը բավականին դրական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա»:

Ըստ նրա, Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման համար անհրաժեշտ է 3 միլիարդ 200 միլիոն դոլար, այս պահին ներդնող չկա ծրագրի իրականացման համար:

Դեսպանի խոսքով, Իրանի նպատակներից է իրագործել այն նախագծերը, որոնք Հայաստանի հետ ստորագրվել են:

Մուհամադ Ռաիսին հույս հայտնեց, որ Հայաստանի և Իրանի տնտեսական հարաբերությունները կհասնեն քաղաքական հարաբերությունների մակարդակին:

Դեսպանը նաև հայտնեց, որ առաջիկա ամիսներին սպասվում է իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների այց Հայաստան, մասնավորապես Իրանի փոխնախագահի:

Նույն շարքից