Այսօր փրկարար ծառայությունում տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի թիվ 2 հանրային լողափում հերթապահող ջրափրկարարները լճում նկատել են խեղդվող քաղաքացու:
Ջրափրկարարները լճից դուրս են բերել 44-ամյա Հ. Թ.-ին և տեղափոխել թիվ 2 հանրային լողափի բուժկետ, որտեղ վերջինս ստացել է համապատասխան բուժօգնություն: