Հասարակություն 

Թուրքիայում ոստիկանության իրականացրած հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է 251 մարդ

Թուրքիայի անվտանգության ծառայության աշխատակիցները 13 նահանգում իրականացրած հատուկ գործողությունների շրջանակներում ձերբակալել են 251 մարդու։

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ գործողություններն ուղղված են եղել ԴԱԻՇ-ի ու Թուրքիայում ահաբեկչական հռչակված «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) և ահաբեկչական այլ խմբավորումների դեմ։

Ձերբակալվածներին կասկածում են ահաբեկչական կառույցների հետ կապված լինելու համար։ Տարվում է հետաքննություն։

Նույն շարքից