ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման BBC-ին տված հարցազրույցում հույս է հայտնել, որ Մեծ Բրիտանիան կմնա ԵՄ-ում, քանի որ ԵՄ-ից դուրս գալու դեպքում նրա միջազգային ազդեցությունը կթուլանա։
«ԵՄ-ում Մեծ Բրիտանիայի գտնվելը մեզ ավելի մեծ վստահություն կտա անդրատլանտյան միության ուժի հարցու: Այն Երկրորդ աշխարհամարտից հետո ստեղծված ինստիտուտների անկյունաքարի մաս է, որոնք աշխարհը դարձրել են ավելի անվտանգ»,- ասել է Օբաման։
Սպիտակ տան ղեկավարը նաև հույս է հայտնել, որ Միացյալ Թագավորությունը կշարունակի ունենալ նույնպիսի ազդեցություն: