Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Բելգիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ընդունումը:
Թուրքիայի ԱԳՆ հայտարարություն է տարածել, ըստ որի այդ որոշումը «պատմական փաստերի խեղաթյուրում է և օրենքի անտեսում» և խորը ազդեցություն է թողնում Բելգիայի և Թուրքիայի հարաբերությունների վրա:
«Պետք է հասկանալ, որ այս եւ նման որոշումները ոչ մի կերպ չեն կարող նպաստել հայ- թուրքական հաշտեցմանը։ Մենք խստորեն դատապարտում ենք այդ որոշումը, որն անարդարացիորեն վարկաբեկում է մեր պատմությունը եւ անտեսում պատմական փաստերն ու թուրք ժողովրդի հիշողությունը»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։