Հայաստան Քաղաքական 

Հակառակորդը սահմանին լարվածության ստեղծմամբ փորձում է իր համար շահավետ պայմաններ ստեղծել. ՊՆ նախարար

«Ես կհորդորեի, որ մեր հակառակորդն այս պահին զերծ մնար տարբեր տեսակի անկապ խոսակցություններից: Ասում են` էս կանենք, էն կանենք, քարը քարի վրա չենք թողնի, քարը քարի վրա չթողնողը երևի թե Արցախյան ազատամարտի ժամանակ ամեն ինչ կթողներ և կգար ու կպաշտպաներ իր հայրենիքը: Պետք է զերծ մնանք ուժի կիրառումից, եթե ուզում ենք լուծել հարցը, քանի որ պետք չէ ուժ կիրառել, այլ պետք է  վստահության մթնոլորտ ստեղծել»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Սեյրան Օհանյանը նաև նշեց, որ ադրբեջանական կողմը շփման գծում լարվածություն ստեղծելով՝ փորձում է իր համար շահավետ պայմաններ ստեղծել:

«Հակառակորդի հետ հարաբերություններում մի բան ենք նկատել, որ նա սահմանին լարվածության ստեղծմամբ փորձում է իր համար շահավետ պայմաններ ստեղծել կամ կորզել»,-հավելեց նախարարը:

Նույն շարքից