ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 25-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի եւ գերատեսչության մի խումբ աշխատակիցների հետ:
Հանդիպմանը, որին մասնակցել է Արցախի Հանրապետության արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը, քննարկվել են արդարադատության ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցության ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող հարցեր: Նշվել է, որ փոխգործակցության համար առկա են բոլոր նախադրյալները եւ այս ուղղությամբ ակտիվ աշխատանքներ իրականացնելու պատրաստակամությունը: