Քաղաքական Միջազգային 

Քերրիի համոզմամբ Իրանի միջուկային համաձայնագիրն այլընտրանք չունի

Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռքբերված համաձայնագիրն այլընտրանք չունի, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին։

Իրանն ու միջազգային միջնորդների վեցյակը հուլիսի 14-ի երեկոյան պատմական համաձայնության էին հանգել իրանական ատոմի բազմամյա խնդրի կարգավորման հարցում, ընդունվել էր գործողությունների համընդգրկուն ծրագիր։

«Այն, ինչ անում ենք այժմ, անվտանգության ենք հասնում տարածաշրջանի, այդ թվում՝ Իսրայելի համար։ Եւ դա այլընտրանք չունի»,- ասել է Քերրին Նյու Յորքում ունեցած ելույթում։

Պարզաբանելով համաձայնագրի անհրաժեշտությունը՝ Քերրին նշել է, թե «Իրանն արդեն բավարար քանակով միջուկային նյութեր ուներ՝ 10-20 ռումբեր արտադրելու համար», հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Պետքարտուղարը ընդգծել է, թե «պայմանավորվածությունը հիմնված է ոչ թե վստահության», այլ ստուգումների վրա։

Նույն շարքից