Քաղաքական Միջազգային 

Չինաստանում տեղի կունենան Աֆղանստանի իշխանությունների ու թալիբների բանակցությունները

Աֆղանստանի իշխանությունների ու Թալիբան շարժման ղեկավարների բանակցությունները տեղի կունենան Չինաստանում հուլիսի 30-ին:
Այս մասին հայտնել են տեղի լրատվամիջոցները, նշելով, որ բանակցությունների նպատակը երկրում խաղաղության հաստատումն է:

Ինչպես հաղորդում РИА Новости գործակալությունը,
Բանակցությունների հիմնական հարցը երկրում կրակի դադարեցումն ու հրադադարի հաստատումն է:

Հիշեցնենք, որ իշխանությունների ու անջատողականների միջեւ բանակցությունների առաջին փուլը ընթացել էր հուլիսի 7-ին Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադի մոտակայքում, որի ժամանակ կողմերը պայմանավորվածություն էի ձեռք բերել շարունակել խաղաղ բանակցային գործընթացը:
Հանդիպմանը մասնակցել էին նաեւ ամերիկյան ու չին դիտորդները:

Նույն շարքից