Քաղաքական Իրավական 

Գևորգ Կոստանյանը կարևորում է դատախազության համակարգում վերջին շրջանում կատարված կառուցվածքային փոփոխությունները

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը կարևորում է դատախազության համակարգում վերջին շրջանում կատարված կառուցվածքային փոփոխությունները: Հունիսի 25-ին լրագրողների հետ հանդիպմանը Կոստանյանը ներկայացրեց դատախազության համակարգի ձեռքբերումները և իրականացված աշխատանքները: Նա ընդգծեց, որ դրանք մի քանի մասի կարելի է բաժանել, իսկ իրականացված կարևոր աշխատանքներից մեկը կառուցվածքային փոփոխություններն են:


«Փոփոխությունների հիմնական նպատակն այն է, որ կառուցվածքային ստորաբաժանումները մասնագիտանան ըստ դատախազական լիազորությունների, ի տարբերություն նախկինում սահմանված կարգի, որտեղ կառուցվածքային միավորները բաժանված էին ըստ հանցատեսակների»,- ասաց Կոստանյանը: ՀՀ գլխավոր դատախազը նշեց, որ աշխատանքի կազմակերպման այս մեխանիզմը դատախազին հնարավորություն է տալիս մասնագիտանալու ոչ թե ըստ հանցագործության բնույթի, այլ ըստ դատախազական լիազորության:

Նույն շարքից