Հասարակություն 

Չինաստանի ոստիկանությունը երկրի արեւելքում վնասազերծել է ահաբեկչական խմբավորում

Չինաստանի արեւլյան Չժեցզյան պրովինցիայի ոստիկանությանը հաջողվել է բացահայտել ու վնասազերծել ահաբեկչական խմբավորմանը:
Հատուկ գործողությունների արդյունքում ձերբակալվել է 2 ահաբեկիչ, որոնցից առգրավվել է պայթուցիկ սարքեր:

Այս մասին հայտնել են չինական լրավվամիջոցները, նշելով, որ հատուկ գործողություններին հաջորդած խուզարկության ժամանակ անջատողականներից առգրավվել է դանակներ, 5 պայթուցիկ սարք ու այլ զենքեր, ձերբակալվածների նկատմամբ հարուցվել է քրեական գործ:

Ինչպես հաղորդում РИА Новости գործակալությունը,
վերջին տարիներին Չինաստանում տեղի են ունեցել մի քանի խոշոր ահաբեկչություններ: 2013թ.-ին Կոնմին քաղաքում 8 ահաբեկիչներ հարձակում էին գործել կայարանում գտնվող մարդկանց դեմ, ինչի հետեւանքով գրանցվել էր 29 զոհ, վիրավորվել էր շուրջ 130 քաղաքացի:

Նախորդ տարվա մայիսին Սինցզյան-Ույգուրական ինքնավար օկրուգում իրականացված պայթյունի հետեւանքով զոհվել էր 39, վիրավորվել 94 մարդ:
Ահաբեկչության նախաձեռնությունը ստանձնել էր երկրամասում գործող Արեւելյան Թուրքեստան ահաբեկչական կազմակերպությունը:

Նույն շարքից