Կուրիլյան կղզիների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրում կարեւոր է անվտանգության ու պաշտպանական խնդիրների լուծման անհրաժեշտությունը:
Այս մասին հայտնել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, նշելով, որ կղզիների պաշտպանության ամրապնդման համար անհրաժեշտ է ներգրավվել ՌԴ տարբեր նախարարություններ:
Այս մասին տեղեկացնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը:
Նրա խոսքերով, Կուրիլյան կղզիները լինելով Հեռավոր Արեւելքի սահմանային կարեւորագույն հենակետը, ունեն ռազմաստրատեգիական կարեւոր նշանակություն խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, ուստի քաղաքացիական խնդիրների լուժման հետ մեկտեղ առաջնահերթ է կղզիների պաշտպանության ամրապնդումը: