Ուկրաինայի Նախագահ Պյոտր Պորոշենկոյի կարգադրությամբ թիկնազորը Արմատական կուսակցության նախագահ Օլեգ Լյաշկոյին ստիպողաբար դուրս է հանել դահլիճից:
Այս մասին տեղեկացնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը, նշելով, որ Ազգային բարեփոխումների խորհրդի նիստում Լյաշկոն էմոցիոնալ իր ելույթում կոշտ քննադատության է ենթարկել իշխանություններին, ինչից հետո նախագահի թիկնազորը վերջինիս դուրս է հրավիրել դահլիճից:
Լյաշկոն ելույթի ընթացքում բարձրաձայնել է, որ պետական մարմինները ի վիճակի չեն ռեալ գնահատել մարտահրավերներն, ինչից հետո Պորոշենկոն հայտնել է, որ ընդհանրապես չի ցանկանում լսել ու հրամայել է թիկնազորին դուրս հրավիրել պատգամավորին:
Ավելի վաղ Լյաշկոյի գլխավորած Արմատական կուսակցությունը բողոքի ակցիա էր կազմակերպել Գլխավոր դատախազության առջեւ՝ պահանջելով դատախազ Շոկինի հրաժարականը, իսկ իրենց պահանջների չկատարման պարագայում արմատականները սպառնացել են բարձրացնել Պորոշենկոյի հրաժարականի պահանջը: