Մշակույթ Հասարակություն 

Հանդիպում՝ Արտավազդ Փելեշյանի հետ

Առաջիկա երեքշաբթի օրը` հուլիսի 28-ին` ժամը 20:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում տեղի կունենա հանդիպում-երեկո ՀՀ ժողովրդական արտիստ, վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Արտավազդ Փելեշյանի հետ:

Մշակույթի նախարարության փոխանցմամբ, երեկոյի ընթացքում կցուցադրվեն անվանի վավերագրողի «Բնիկներ», «Տարվա եղանակներ», «Կյանք» և «Վերջ» ֆիլմերը, այնուհետև ներկաները հնարավորություն կունենան լսելու վարպետին, հարցեր ուղղելու նրան: Մուտքն ազատ է:

Միջոցառումը կանցկացվի «Օրդֆիլմ» ընկերության և «Մոսկվա» կինոթատրոնի նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Նույն շարքից