Քաղաքական Միջազգային 

Թուրքիան սիրիական հակամարտության կողմ չէ. Դավութօղլու

Թուրքիան սիրիական հակամարտության կողմ չէ, սակայն խիստ կարձագանքի այդ երկրից իր ազգային անվտանգությանը սպառնացող վտանգին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, փոխանցում է Ria.ru-ն:

Թուրքիայի վարչապետի խոսքով, իրենք ՆԱՏՕ-ի իրենց դաշնակիցներին տեղեկացրել է այն միջոցների մասին, որոնք իրականացրել են իրենց ազգային անվտանգությունը «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից պաշտպանելու համար:

Թուրքիայի օդուժը հուլիսի 24-ին առաջին անգամ երեք հարված է իրականացրել Սիրիայի տարածքում ԻԼԻՊ-ի դիրքերի ուղղությամբ: Ոչնչացվել է իսլամիստներին պատկանող երկու գրասենյակ ու մեկ հավաքակայան:

Նույն շարքից