Հասարակություն Գիտություն 

Ամփոփվել է թափուր տեղերի մրցույթը. 312 դիմորդ դարձել են ուսանող

Հայաստանի կրթության եւ գիտության նախարարությունում ամփոփվել են ՀՀ պետական եւ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2015 թվականի ընդունելության միասնական քննություններից հետո թափուր մնացած տեղերի համար հայտարարված մրցույթի արդյունքերը: Դրական միավորներ ստացած, սակայն մրցույթը չհաղթահարած դիմորդներին հնարավորություն էր տրվել նոր դիմում- հայտեր ներկայացնել:

Ըստ ամփոփված արդյունքների՝ 312 դիմորդ դարձել են ուսանող: 188 հոգի ընդունվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարան, 45 հոգի՝ Երեւանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարան, 24 հոգի՝ Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան եւ 32 հոգի՝ Երեւանի պետական համալսարան: Ընդհանուր առմամբ՝ այս տարի ՀՀ պետական եւ ոչ պետական բուհեր են ընդունվել 11 176 դիմորդ:

Նույն շարքից